Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ, լեգենդար գերմանացի ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերը նշել է, որ հոգով Պելեի հետ է եւ աղոթում է ընկերոջ ապաքինման համար:
«Հույս ունեմ, որ ընկերս շուտով կառողջանա: Ես աղոթում եմ Պելեի համար»,- Թվիթերում գրել է Բեկենբաուերը:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Պելեն երկու անգամ հոսպիտալացվել է երիկամների եւ միզուղիների խնդիրների պատճառով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում