16:58  ,  28 նոյեմբերի, 2014

Անչելոտի. Եթե Կրոսը հոգնած է, ապա կարող է խաղալ Իլյարամենդին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Պրիմերայի 13-րդ տուրի «Մալագայի» հետ խաղից առաջ խոսել է գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի մասին: Ֆուտբոլիստը հայտարարարել էր, որ հոգնել է ծանրաբեռնվածությունից:

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի խաղերից հետո չի ունենում հոգնած տեսք: «Մալագայի» հետ խաղում պետք է ցուցադրենք մեր լավագույն որակները: Խեդիրան առայժմ չի ապաքինվել: Սպասում ենք, որ նա շարք կվերադառնա հաջորդ շաբաթ: Եթե Կրոսը հոգնած է, ապա նրա փոխարեն կարող է խաղալ Իլյարամենդին»,- Անչելոտիի խոսքը փոխանցում է AS-ը:

«Մալագա» - «Ռեալ» խաղը կկայանա նոյեմբերի 29-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում