Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի օգնական Համզա Համզաօղլուն գլխավորել է «Գալաթասարայը», տեղեկացնում է Fanatik-ը: 44-ամյա մասնագետը թուրքական ակումբում կփոխարինի Չեզարե Պրանդելիին, ով զբաղեցրած պաշտոնից հեռացվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Անդերլեխտի» հետ խաղից հետո:
Համզաօղլուն նախկինում աշխատել է «Մալատիասպորում», «Էյուսպորում», «Դենիզլիսպորում» եւ «Ակհիասա Բելեդիեսպորում»: 2013-ից Թուրքիայի հավաքականի մարզչական շտաբում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում