15:58  ,  28 նոյեմբերի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» հնարավոր է Ֆալկաոյի փոխարեն ձեռք բերի Կավանիին

«Մանչեսթեր Յունայթեդը» հնարավոր է հրաժարվի Ռադամել Ֆալկաոյին ձեռք բերելու մտքից եւ նրա փոխարեն գնի ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի տրանսֆերը, հայտնում է express-ը: 28-ամյա կոլումբացին այս ամռանն է «Մոնակոյից» վարձավճարով տեղափոխվել անգլիական ակումբ:

Ֆալկաոն չի արդարացնում Լուի վան Գալի սպասելիքները եւ ընթացիկ մրցաշրջանում դարձել է մեկ գոլի հեղինակ: Անգլիական ակումբը մտափոխվել է ու չի ցանկանում Ֆալկաոյի համար վճարել 43.5 միլիոն ֆունտ ստերլինգ:

Հիշեցնենք, որ այժմ կոլումբացին ապաքինվում է վնասվածքից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում