11:20  ,  28 նոյեմբերի, 2014

Վախե. Կլոպը դեռ իրեն չի սպառել «Բորուսիայում»

«Մայնցի» նախկին դարպասապահ Դիմո Վախեն վստահ է, որ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դեռ հաջողությունների կհասնի ակումբում: Դարպասապահը Կլոպի հետ աշխատել է «Մայնցում»:

«Կլոպն իրեն չի սպառել «Բորուսիայում»: Նախկինում «Մանչեսթեր Յունայթեդում» նման իրավիճակում էր Ալեքս Ֆերգյուսոնը: «Բորուսիայի» ֆուտբոլիստներն ունեն բարձր վարպետություն»,- Վախեի խոսքը փոխանցում է dw.de-ն:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» Գերմանիայի առաջնության 12 խաղերից հետո 11 միավորով 16-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում