Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի գա երեք շաբաթ, տեղեկացնում է Daily Mail-ը:
Անգլիայի հավաքականի 19-ամյա պաշտպանը վնասվածք է ստացել Պրեմյեր լիգայի «Արսենալի» հետ խաղում եւ փոխարինվել: Առայժմ «Մանչեսթեր Յունայթեդը» չի կատարել վերջնական հետազոտություն, սակայն ենթադրվում է, որ պաշտպանին ապաքինվելու համար կպահանջվի երեք շաբաթ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում