12:15  ,  25 նոյեմբերի, 2014

Սմբատ Մարգարյանը՝ Եվրոպայի Մ-23 փոխչեմպիոն

Լիմասոլում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության 56 կգ քաշային կարգում 21-ամյա ծանրորդ Սմբատ Մարգարյանը դարձել է փոխչեմպիոն:

Սմբատը պոկում վարժությունում բարձրացրել է 107 կգ, իսկ հրումում՝ 145 կգ եւ երկամարտի 252 կգ-ով զբաղեցրել երկրորդ տեղը: Երկամարտի 256 կգ-ով չեմպիոն է դարձել իսպանացի Ջոշուե Բրաչին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում