16:54  ,  22 նոյեմբերի, 2014

Մոուրինյո. Չես կարող հաղթել, եթե երջանիկ չես

Չես կարող հաղթել, եթե երջանիկ չես, ոգու վիճակն ու տրամադրվածությունն անգին բազիս են, ասել է Լոնդոնի «Չելսիի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ խոսելով Նոր տարվա տոնական օրերին Անգլիայի առաջնության հանդիպումներ անցկացնելու եւ դրանց ֆուտբոլիստների մոտեցման մասին:

«Եթե մտածում ես, որ պետք է ընտանիքիդ հետ տոները նշես Իսպանիայում, Բրազիլիայում կամ Ֆրանսիայում, եթե մտածում ես, որ Իսպանիայում եւ Գերմանիայում հանդես եկող ընկերներդ այդ օրերին հանգստանում են հրաշալի արեւային կղզիներում, ապա չես կարող հաջողություն ունենալ: Պետք է ինձ նման ուրախությամբ ընդունել այդ օրերի հանդիպումները: Դրական մոտեցումը շատ բան է տալիս: Երբ գիտակցում ես, որ քո խաղով ուրախություն ես պարգեւում մարդկանց, տալիս ես նրանց այն, ինչ ցանկանում են, ապա ամեն ինչ այդքան էլ դժվար չէ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Չելսիի» կայքը:

Անգլիայի առաջնությունում ավանդաբար խաղային օրեր են նաեւ դեկտեմբերի 26-ը, դեկտեմբերի 28-ը եւ հունվարի 1-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով