13:20  ,  22 նոյեմբերի, 2014

Ինդոնեզացի 12 ֆուտբոլիստներ ցմահ որակազրկվել են ինքնագոլերի համար

Ինդոնեզիայի ֆուտբոլի ասոցիացիան ցմահ որակազրկել է «Սլեմանի» եւ «Սեմարանգի» 12 ֆուտբոլիստներին եւ երկու ակումբների գլխավոր մարզիչներին, տեղեկացնում է Associated Press-ը:

Ինդոնեզիայի Գավաթի քառորդ եզրափակիչում երկու ակումբները չեն ցանկացել հայտնվել կիսաեզրափակիչում եւ սկսել են գրավել սեփական դարպասը: Զույգի հաղթողը կիսաեզրափակիչում  պետք է մրցեր երկրի ուժեղագույն թիմի հետ: Երկու ակումբների եւս 20 ֆուտբոլիստներ եւ ներկայացուցիչներ իրավունք չեն ունենա պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվել 5-10 տարի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում