12:08  ,  19 նոյեմբերի, 2014

Հայաստանի թիմը կմրցի Պորտուգալիայի, Հունաստանի եւ Իսպանիայի հետ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 17 տարեկան աղջիկների 2015/2016թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի թիմն ընդգրկվել է երրորդ խմբում, որտեղ կմրցի Պորտուգալիայի, Հունաստանի եւ Իսպանիայի հավաքականների հետ:

44 թիմեր բաժանվել են 11 խմբերի: Հանդիպումները կկայանան 2015-ի օգոստոսի 1-ից հոկտեմբերի 31-ը: Յուրաքանչյուր խմբից էլիտ-ռաունդ դուրս կգան 2-ական թիմեր, որոնք կմիանան բարձր վարկանիշ ունեցող Գերմանիային եւ Ֆրանսիային: Էլիտ-ռաունդին մասնակցող 24 թիմերից եզրափակիչ մրցաշարի ուղեգիր կնվաճեն 7 թիմեր, որոնց կմիանա մրցաշարի կազմակերպիչ Բելառուսը: Եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա 2016-ի մայիսի 4-16-ը, գրում է ՀՖՖ կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում