17:21  ,  13 նոյեմբերի, 2014

Պորտուգալիա - Հայաստան. Բոլոր տոմսերը վաճառվել են

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Պորտուգալիա - Հայաստան հանդիպման բոլոր տոմսերն արդեն վաճառվել են, հաղորդում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։

Նոյեմբերի 14-ին Ֆարոյում կայանալիք հանդիպմանը ներկա կլինի 21 045 երկրպագու։ «Ալգարվե» ստադիոնն ունի 30 հազար տեղ, սակայն ՈւԵՖԱ-ի պահանջով, հյուսիսային եւ հարավային տրիբունաների վերին հատվածները փակ կլինեն։ Այդ պատճառով է վաճառվել քիչ տոմս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով