17:25  ,  1 նոյեմբերի, 2014

Դել Բոսկե. Պետք է փոխարինող գտնենք Կասիլյասին

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն խոսել է Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի մասին:

«Կասիլյասը մեծանում է, իսկ մենք պետք է մտածենք նրան փոխարինող գտնելու մասին: Բացի այդ, նա կարող է վնասվածք ստանալ կամ ունենալ քիչ խաղային ժամանակ: Բոլոր ֆուտբոլիստները պետք է ունենան առաջատարին բնորոշ որակներ: Մարզիչները գնահատում են ոչ միայն ֆուտբոլիստին, այլեւ նրա անձը»,- Դել Բոսկեի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում