«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ իր թիմը կարող է պայքարել Անգլիայի առաջնությունում հաղթելու համար:
«Ես մեզ դեռ դուրս չեմ թողնում չեմպիոն դառնալու հավակնորդների շարքից: Ճիշտ է, մենք զիջում ենք առաջատարին 9 միավոր, բայց վստահ եմ, որ կկարողանանք դարձյալ պայքարի մեջ մտնել»,- Վենգերի խոսքն է մեջբերում sportsmole-ը:
Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 9 խաղից հետո «Արսենալը» վաստակել է 14 միավոր եւ գտնվում է 5-րդ տեղում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում