Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսին։ Արքայական ակումբը ցանկանում է տրանսֆերն իրականացնել արդեն այս ձմռանը, հաղորդում է Daily Express-ը։
«Ռեալը» պատրաստ է ֆրանսիացի դարպասապահի համար առաջարկել 20 միլիոն ֆունտ ստերլինգ։ Լյորիսը դիտարկվում է որպես փոխարինող Իկեր Կասիլյասին։ Լյորիսին գնելու ցանկություն ունեն նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ն եւ Լոնդոնի «Չելսին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում