«Ռեալը» պատրաստ է 20 միլիոն ֆունտ առաջարկել Ուգո Լյորիսի համար

13:50   1 նոյեմբերի, 2014

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսին։ Արքայական ակումբը ցանկանում է տրանսֆերն իրականացնել արդեն այս ձմռանը, հաղորդում է Daily Express-ը։

«Ռեալը» պատրաստ է ֆրանսիացի դարպասապահի համար առաջարկել 20 միլիոն ֆունտ ստերլինգ։ Լյորիսը դիտարկվում է որպես փոխարինող Իկեր Կասիլյասին։ Լյորիսին գնելու ցանկություն ունեն նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ն եւ Լոնդոնի «Չելսին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։