12:36  ,  1 նոյեմբերի, 2014

Լուի վան Գալ. Չեմ նախանձում «Մանչեսթեր Սիթիին»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն Անգլիայի առաջնության 10-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ դերբիից առաջ նշել է, որ գոհ է թիմի կազմից:

«Չեմ նախանձում «Մանչեսթեր Սիթիին»: Հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով, եւ դա գլխավորն է: Երբ խաղում ենք համախմբված, մրցակիցների հնարավորությունը հասնում է նվազագույնի: Հաղթանակ եմ ակնկալում, քանի որ «Մանչեսթեր Սիթին» նախորդ խաղերում չի տպավորել եւ ունեմ լավ կանխազգացում»,- Վան Գալի խոսքը փոխանցում է Mirror-ը:

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 2-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում