«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Անգլիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպման մասին:
«Գիտեմ, որ մեզ սպասվում է բարդ հանդիպում ուժեղ մցակցի հետ: Բայց ինձ համար սա ամենակարեւոր հանդիպումը չէ: Բոլոր հանդիպումներն են կարեւոր: «Լիվերպուլի» եւ «Չելսիի» նման թիմերի հետ մենք պայքարում ենք 6 միավորի համար: Կարեւոր է շարունակել խաղալ նախկինի նման: Արդյունքը կախված չի լինի նախորդ դերբիների հանդիպումներից: Մենք պետք է լավ խաղանք «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ:
Դավիդ Սիլվան ծնկահոդի վնասվածք ունի եւ բաց կթողնի երեք շաբաթ: Յայա Տուրեն թեթեւ խնդիր ունի, բայց կարծում եմ՝ նա կկարողանա խաղալ: Սիլվան կարեւոր ֆուտբոլիստ է, բայց մենք ունենք հավասարազոր փոխարինողներ»,- Մանուել Պելեգրինիի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» կայքը:
Մանչեսթերյան դերբին տեղի կունենա նոյեմբերի 2-ին: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:30-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում