15:29  ,  30 հոկտեմբերի, 2014

ՖԻՖԱ-ն կհամագործակցի Ինտերպոլի եւ Ֆուտբոլիսների միջազգային արհմիության հետ

ՖԻՖԱ-ն հայտարարել է Ինտերպոլի եւ Ֆուտբոլիստների միջազգային արհմիության հետ համագործակցություն սկսելու մասին: ՖԻՖԱ-ն այդ որոշումը հայտնել է Տոկիոյում կայացած ՖԻՖՊրո-ի նիստի ժամանակ:  Ինտերպոլի աշխատակիցները ՖԻՖԱ-ին կօգնեն բացահայտել պայմանավորված հանդիպումների դեպքերը:

«Մենք կմիացնենք երեք կազմակերպությունների պայքարը պայմանավորված խաղերի դեմ: Միավորված ռեսուրսների շնորհիվ կաշխատենք ավելի արդյունավետ եւ ֆուտբոլը կփորձենք դարձնել արդար»,- ՖԻՖՊրո-ի գլխավոր քարտուղար Տեո վան Սեգելենի խոսքը փոխանցում է ՖԻՖԱ-ի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում