01:46  ,  30 հոկտեմբերի, 2014

«Մանչեսթեր Սիթին» դուրս մնաց Անգլիական լիգայի գավաթից

«Մանչեսթեր Սիթին» չկարողացավ հաղթահարել ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի արգելքը: Անգլիայի չեմպիոնի ճանապարհին կանգնեց «Նյուքասլը», որն արտագնա հաղթանակ տարավ 2:0 հաշվով:

Քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեցին նաեւ «Տոտենհեմն» ու «Սաութհեմփթոնը»:

Անգլիական լիգայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Մանչեսթեր Սիթի» - «Նյուքասլ»՝ 0:2

Ռոլանդո Աարոնս, 6, Մուսա Սիսոկո, 76

«Սթոք Սիթի» - «Սաութհեմփթոն»՝ 2:3

Ստիվեն Ն՛Զոնզի, 49, Մամե Դիուֆ, 83 – Գրացիոնո Պելե, 6, 88, Շեյն Լոնգ, 30

Հեռացում՝ Պիտեր Կրաուչ, 88 («Սթոք Սիթի»)

«Տոտենհեմ» - «Բրայթոն»՝ 2:0

Էրիկ Լամելա, 54, Հարի Քեյն, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում