01:20  ,  30 հոկտեմբերի, 2014

Գերմանիայի Գավաթ. «Բավարիան» շանս չտվեց «Համբուրգին»

Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ շրջանում Մյունխենի «Բավարիան» 3:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Համբուրգի» նկատմամբ եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Գերմանիայի չեմպիոնին հաջողություն բերեցին լեհ Ռոբերտ Լեւանդովսկու, ավստրիացի Դավիդ Ալաբայի եւ ֆրանսիացի Ֆրանկ Ռիբերիի դիպուկ հարվածները, իսկ դաշտի տերերի հեղինակության գոլը վերջնամասում խփեց ֆրանսիացի հարձակվող Պյեր-Միշել Լասոգան:

Գերմանիայի Գավաթ, երկրորդ փուլ

«Համբուրգ» - «Բավարիա»՝ 1:3

Պյեր-Միշել Լասոգա, 85, – Ռոբերտ Լեւանդովսկի, 7, Դավիդ Ալաբա, 44, Ֆրանկ Ռիբերի, 55 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում