18:25  ,  29 հոկտեմբերի, 2014

Արտակ Դաշյանը գոլ խփեց երրորդ խաղում անընդմեջ

Ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության 13-րդ տուրում «Վարդարը» տանը 5 անպատասխան գնդակ է ուղարկել «Տետեքսի» դարպասը: Դաշտի տերերի երրորդ գոլը 63-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը, ով մակեդոնական ակումբի կազմում աչքի ընկավ երրորդ խաղում անընդմեջ:

«Վարդարի» մեկնարկային կազմում է եղել նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, ով դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

«Վարդարը» 36 միավորով Մակեդոնիայի առաջնության առաջատարն է: Երկրորդ տեղում գտնվող «Ռաբոտնիչկին» ունի 28 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում