02:19  ,  29 հոկտեմբերի, 2014

Մեկ չեմպիոն, երկու փոխչեմպիոն Եվրոպայի պատանեկան առաջնություններում

Վրաստանի Բաթումիում հոկտեմբերի 28-ին ավարտվել է Եվրոպայի Մ8, Մ10, Մ12, Մ14, Մ16, Մ18 պատանիների եւ աղջիկների առաջնությունները: Հայաստանը ներկայացված էր 63 շախմատիստներով: Մ-10 տարեկանների առաջնությունում Մամիկոն Ղարիբյանը վաստակել է 7.5 միավոր եւ զբաղեցրել առաջին տեղը, հայտնում է armchess-ը:

Մ-14 տարեկանների առաջնությունում Արամ Հակոբյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավորով եւ դարձել երկրորդը: Մ-10 տարեկանների կանանց առաջնությունում Մարիամ Մկրտչյանը 7 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում