20:20  ,  25 հոկտեմբերի, 2014

«Վեստ Հեմի» հարձակվողը Պրեմյեր լիգայի արդյունավետության ռեկորդ կրկնեց

Լոնդոնի «Վեստ Հեմի» սենեգալցի հարձակվող Դիաֆրա Սախոն, հոկտեմբերի 25-ին գրավելով «Մանչեսթեր Սիթիի» դարպասը, դարձավ անգլիական Պրեմյեր լիգայում 6 խաղում անընդմեջ գոլ խփած երկրորդ ֆուտբոլիստը, հայտնում է Daily Mail-ը:

Նախկինում Պրեմյեր լիգայում նման արդյունավետություն գրանցել էր միայն անգլիացի հարձակվող Միկի Քուինը, ով սահմանել էր ռեկորդ:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում պարտվեց 1:2 հաշվով: 24-ամյա Դիաֆրա Սախոն այս ամռանը ֆրանսիական «Մեցից» է տեղափոխվել «Վեստ Հեմ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով