Միլանի «Ինտերի» նախկին սեփականատեր Մասիմո Մորատին հեռացել է ակումբից, տեղեկացնում է football italia-ն:
Ակումբի նոր սեփականատեր Էրիկ Տոհիրը Մորատիին առաջարկել էր մնալ թիմի պատվավոր նախագահի պաշտոնում, սակայն Մորատին որոշել է հեռանալ: Մասիմո Մորատիի հետ «Ինտերից» հեռացել են նաեւ Անջելոմարիո Մորատին, Ռինալդո Գելֆին եւ Ալբերտո Մանցոնետոն:
Մորատին «Ինտերի» սեփականատեր էր դարձել 1995-ին: 18 տարիների ընթացքում ակումբը 5 անգամ դարձել է Իտալիայի առաջնության չեմպիոն, չորս անգամ նվաճել Իտալիայի Գավաթը եւ Սուպերգավաթը, հաղթել Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Գավաթում եւ աշխարհի ակումբային առաջնությունում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում