Ամերիկացի Սերենա Ուիլյամսն ապահովեց առաջին տեղը տարվա համաշխարհային դասակարգման աղյուսակում: Աշխարհի երկրորդ ռակետ Մարիա Շարապովան Սինգապուրում ընթացող տարվա ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրում պարտվել է չեխ Պետրա Կվիտովային եւ կորցրել է աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին հասնելու տեսական հնարավորությունը:
Սերենա Ուիլյամսը չորրորդ անգամ է դառնում առաջին ռակետ տարվա արդյունքով: Նա տարին առաջին տեղում է ավարտել նաեւ 2002-ին, 2009-ին եւ 2013-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում