Սինգապուրում ընթացող WTA տարվա ամփոփիչ մրցաշարում ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան կրեց երկրորդ պարտությունը: «Սպիտակ» խմբի երկրորդ տուրում Շարապովան մրցեց չեխ Պետրա Կվիտովայի հետ եւ պարտվեց երկու սեթում:
Խմբային փուլի արգելքը հաղթահարելու համար Շարապովան պետք է երրորդ տուրում հաղթի լեհ Ագնեշկա Ռադվանսկային, սակայն երկու հաղթանակ տարած Կարոլին Վոզնյացկին էլ պետք է առավելության հասնի Պետրվա Կվիտովայի նկատմամբ:
WTA տարվա ամփոփիչ մրցաշար
Սպիտակ խումբ, երկրորդ տուր
Կարոլին Վոզնյացկի (Դանիա, 8) – Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան, 6)՝ 7:5, 6:3
Մարիա Շարապովա (Ռուսաստան, 2) – Պետրա Կվիտովա (Չեխիա, 3)՝ 3:6, 2:6
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում