Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի հարձակվող Լոիկ Ռեմին չկարողացավ շարունակել սլովենական «Մարիբորի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումը:
Լոնդոնում ընթացող խաղում Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը 13-րդ րոպեին բացեց հաշիվը, սակայն գոլը տոնելիս ստացավ վնասվածք: 16-րդ րոպեին նրան փոխարինեց կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան, ով նույնպես դարձավ գոլի հեղինակ: Առաջին խաղակեսից հետո «Չելսին» հաղթում է 3:0 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում