10:41  ,  10 մայիսի, 2024

«Օլիմպիակոսը» 1971-ից հետո եվրագավաթի եզրափակիչ դուրս եկած առաջին հունական թիմն է

«Օլիմպիակոսը» դարձավ 1971 թվականից հետո եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ դուրս եկած առաջին հունական թիմը։

Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչում «Օլիմպիակոսը» հաղթահարեց անգլիական «Աստոն Վիլայի» արգելքը եւ եզրափակիչում կմրցի իտալական «Ֆիորենտինայի» հետ։

1970-1971 թվականների մրցաշրջանում Չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակիչում հունական «Պանատինաիկոսը» 0:2 հաշվով պարտվել է հոլանդական «Այաքսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում