12:39  ,  10 մայիսի, 2024

Անդրե Սպայթ Մկրտչյանը՝ հանդիպման ամենաարդյունավետ խաղացող Արգենտինայի առաջնությունում

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Անդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է իր հաջող մրցելույթներն արգենտինական «Օբրաս Բասկետում»:

Արգենտինայի առաջնության 34-րդ տուրում «Կվիմսայի» հետ խաղում Մկրտչյանը ճանաչվել է հանդիպման ամենաարդյունավետ խաղացող: Նա վաստակել է 30 միավոր, 2 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը:

Հանդիպումն ավարտվել է 91։66՝ հօգուտ «Օբրասի»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում