12:33  ,  21 հոկտեմբերի, 2014

3 տարում A Սերիան 558 միլիոն կստանա խաղերի հեռարձակման իրավունքի վաճառքից

Իտալական A Սերիայի ակումբների ներկայացուցիչները որոշել են վաճառել խաղերի միջազգային հեռարձակման իրավունքը, փոխանցում է USA Today-ը:

MP & Silva հետ կնքած գործարքը 3 տարում 558 միլիոն եվրո կբերի իտալացիներին (տարեկան 186 միլիոն): Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015/16 մրցաշրջանից:

Իտալական խաղերի միջազգային հեռարձակման իրավունքը ցանկանում էին գնել նաեւ B4 եւ Img ընկերությունները, սակայն MP & Silva-ի առաջարկն ավելի շահավետ է եղել: A Սերիան այդ ընկերության հետ համագործակցում է նաեւ հիմա եւ ստանում է տարեկան 117 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում