12:55  ,  20 հոկտեմբերի, 2014

23-ամյա ֆուտբոլիստը մահացել է գոլը տոնելիս ստացած վնասվածքի հետեւանքով

Հնդկի ֆուտբոլիստ Պիտեր Բիակսանգզուալան հիվանդանոցում մահացել է ողնաշարի վնասվածքների հետեւանքով: Նա այդ վնասվածքը ստացել էր գոլը տոնելու հետեւանքով, գրում է Goal.com-ը:

23-ամյա ֆուտբոլիստը, գոլի հեղինակ դառնալով Հնդկաստանի առաջնության խաղում, որոշել է գոլը տոնել սալտոյով: Անհաջող վայրէջք կատարելուց հետո Բիակսանգզուալան չի կարողացել շարունակել հանդիպումը: Ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հայտնի է դարձել, որ նա վնասել է ողնուղեղը: Բժիշկները 5 օր պայքարել են նրա կյանքը փրկելու համար, սակայն բոլոր փորձերն ապարդյուն են եղել: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում