14:22  ,  19 հոկտեմբերի, 2014

Ռոնալդ Կումանը դեռ շոկի մեջ է

Անգլիական «Սաութհեմփթոնի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է անգլիական Պրեմյեր լիգայի 8-րդ տուրի խաղում «Սանդերլենդի» նկատմամբ վստահ հաղթանակը:

«Մինչեւ հիմա մի քիչ շոկի մեջ եմ եւ դա երկրորդ խաղակեսում խփած 5 գոլերի շնորհիվ չէ: Կարծում եմ՝ խաղացինք շատ լավ՝ խփելով գեղեցիկ գոլեր: Մեկնարկային 20 րոպեներին այնքան էլ լավ տեսք չունեինք, սակայն ֆուտբոլը երբեմն լինում է տարօրինակ: Հպարտանում եմ իմ թիմի ամբիցիաներով, տղաները պայքարեցին մինչեւ վերջ: Հպարտ եմ յուրաքանչյուր ֆուտբոլիստով»,- Կումանի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ «Սաութհեմփթոնը» «Սանդերլենդին» հաղթեց 8:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում