13:55  ,  18 հոկտեմբերի, 2014

«Ռեալը» պատրաստ է Խեդիրայի տրանսֆերը ներառել Վիդալի գործարքում

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ներառել Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրայի տրանսֆերը Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիդալի գործարքում, հաղորդում է Tuttosport-ը: Խեդիրայի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2015թ. ամռանը:

Իտալական ակումբը պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել Չիլիի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստին, որի տրանսֆերը գնահատվում է առնվազն 35 միլիոն եվրո: Արտուրո Վիդալին գնելու ցանկություն ունեն նաեւ «Արսենալը», «Չելսին» եւ «Միլանը»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում