22:32  ,  10 մայիսի, 2024

Պրեմիեր լիգա․ Ամսվա լավագույն խաղացողն ու մարզիչը (ֆոտո, վիդեո)

Լոնդոնի «Չելսիի» անգլիացի կիսապաշտպան Քոուլ Պալմերը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող ապրիլին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։ Նա դարձել է նաեւ ամսվա լավագույն գոլի հեղինակը։

31-րդ տուրում Փալմերը 3 գոլ էր խփել «Մանչեսթեր Յունայթեդին», «Չելսին» հաղթել էր 4:3 հաշվով։

33-րդ տուրում «Չելսին» 6:0 հաշվով հաղթել էր «Էվերտոնին», Փալմերը դարձել էր 4 գոլի հեղինակ։

Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել Լիվերպուլի «Էվերտոնի» անգլիացի գլխավոր մարզիչ Շոն Դայչը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով