20:12  ,  16 հոկտեմբերի, 2014

Սերժ Սարգսյանը՝ Տիգրան Պետրոսյանի մոսկովյան հուշամրցաշարի կազմկոմիտեի նախագահ

Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված մրցաշարի կազմկոմիտեի ղեկավարը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է, հաղորդում է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը: Կազմակերպության նախագահ Անդրեյ Ֆիլատովը շնորհակալություն է հայտնել, որ Սերժ Սարգսյանը համաձայնել է գլխավորել կազմկոմիտեն:

Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը, աշխարհի 14-րդ չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, բլիցի աշխարհի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, աշխարհի փոխչեմպիոն, իսրայելցի Բորիս Գելֆանդը, աշխարհի փոխչեմպիոն, հունգարացի Պետեր Լեկոն, Չինաստանի ուժեղագույն գրոսմայստեր Դին Լիժենը, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Ալեքսանդր Մորոզեւիչը եւ Ռուսաստանի բարձրագույն լիգայի կրկնակի հաղթող Էռնեստո Ինարկիեւը:

Նոյեմբերի 3-ից 11-ը Մոսկվայի Novotel հյուրանոցում կայանալիք 21-րդ կարգի սուպերմրցաշարի հովանավորն է «Տաշիր» խումբը: Մրցանակային հիմնադրամը 100 հազար եվրո է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով