13:19  ,  16 հոկտեմբերի, 2014

Ալբանիայի մարզիչ. Նույնիսկ ոստիկաններն էին մեզ հարվածում

Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջանի Դե Բյազիի օգնականը՝ Ալտին Լալան, պատմել է Սերբիայում կատարվածը:

«Սարսափելի էր եւ բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: Կյանքումս շատ բաների եմ ականատես եղել, սակայն նման ատելության՝ երբեք: Նույնիսկ օրինապահ մարմինների ներկայացուցիչներն էին հարվածում Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստներին: Մեր հանդերձարան տանող ճանապարհը  բաց էր, որտեղ ներխուժում  էին խուլիգանները: Եթե այնտեղ լինեին 100 կամ 200 մարդ, ապա մենք կմահանայինք»,- Լալայի խոսքը փոխանցում է Bild-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում