09:36  ,  16 հոկտեմբերի, 2014

Սլովակիայի ֆուտբոլիստները հաղթանակը տոնել են ինքնաթիռում

Սլովակիայի հավաքականի ֆուտբոլիստները Եվրո-2016-ի ընտրական փուլում Բելառուսի ազգային թիմի նկատմամբ տարած հաղթանակը տոնել են ինքնաթիռում: Ֆուտբոլիստները երգել են եւ կատակել ուղեկցորդուհու հետ,տեղեկացնում է Daily Mail-ը:

Ամենաակտիվներից մեկը եղել է անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Մարտին Շկրտելը, ով հեռախոսով նկարահանել է այդ ամենը: Սլովակիայի հավաքականը C խմբում տարել է երեք հաղթանակ եւ 9 միավորով առաջինն է:

Սլովակիան հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել էր Բելառուսի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով