00:05  ,  13 հոկտեմբերի, 2014

Միխայիլ Վարդապետով. Արաս Օզբիլիսը լիովին կապաքինվի մարտ-ապրիլ ամիսներին

Մոսկվայի «Սպարտակի» բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովն անդրադարձել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին, ով շարունակում է վերականգնվել ծնկի 2 վիրահատություններից:

«Այս փուլում վերականգնումը լավ տեմպերով է ընթանում: Հոդերի հետ կապված խնդիր չկա, սակայն առջեւում դեռ երկար աշխատանք ունենք: Արասը շատ լուրջ է տրամադրված խաղադաշտ վերադառնալու հարցում: Հույս ունենք, որ նա լիովին կապաքինվի մարտ-ապրիլ ամիսներին»,- բժշկի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը ծնկի լուրջ վնասվածք էր ստացել մայիսի 31-ին կայացած Ալժիրի հավաքականի դեմ ընկերական խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում