16:48  ,  12 հոկտեմբերի, 2014

Հեմիլթոնը հաղթեց Սոչիի Մեծ Մրցանակում եւ շնորհավորանքներ ստացավ Պուտինից (ֆոտո)

Ֆորմուլա-1-ի Սոչիի Մեծ Մրցանակում հաղթեց «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը: «Մերսեդեսի» գերմանացի ավտոարշավորդ Նիկո Ռոզբերգը գրավեց երկրորդ տեղը, իսկ եռյակը եզրափակեց Վալտերի Բոտասն «Ուիլյամսից»: 

Մրցումից հետո Հեմիլթոնին շնորհավորեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոն Սեբաստիան Ֆետելը 8-րդն էր: Ռուսաստանում առաջին անգամ անցկացվեց Ֆորմուլա-1-ի Մեծ Մրցանակ:

Լյուիս Հեմիլթոնն ամրապնդվեց ընդհանուր հաշվարկի առաջատարի դիրքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում