Sportbox.ru-ն առանց ուշադրության չի թողել Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովին, ով հիանալի է խաղում Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում:
«Այժմ բարդ է կանգնեցնել Արթուր Սարկիսովին: «Սոկոլի» բախտը բերել է, որ հարձակվողը Հայաստանի հավաքականի կազմում հոկտեմբերի 11-ին կմասնակցի սերբերի հետ խաղին եւ չի լինի «Վոլգայի» կազմում: «Վոլգայում» խաղում են նաեւ Կուխարչուկն ու Կոզլովը, ովքեր կարող են լրացնել Սարկիսովի բացակայությունը»,- գրել է կայքը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում 5 գոլ խփած Արթուր Սարկիսովը ճանաչվել է «Վոլգայի» սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում