Հայաստանի հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղին նախապատրաստվող սերբերը Երեւան կժամանեն հոկտեմբերի 9-ին եւ կհանգրվանեն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 17:15-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Սերբիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատի մամուլի ասուլիսը: Ասուլիսից հետո՝ ժամը 18:00-ին, տեղի կունենա սերբերի «բաց» մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար, փոխանցում է ՀՖՖ կայքը:
Հայաստան – Սերբիա խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում