Բոլիվիայի «Ունիվերսիտարիո» ակումբը արտագնա խաղում 0։4 հաշվով պարտվել է «Օրիենտե Պետրոլերոյին»։ Միջազգային մամուլի ուշադրությունը գրավել է այն փաստը, որ հյուրերը հանդես են եկել գերմանական «Շտուտգարտի» մարզաշապիկներով, հաղորդում է 101greatgoals-ը։
Հանդիպումից առաջ պարզվել է, որ «Ունիվերսիտարիոյի» մարզաշապիկների երկու տարբերակն էլ դաշտի տերերի մարզաշապիկների նման սպիտակ է։ Ակումբի աշխատակիցներից մեկը շտապ մեկնել է խանութ։ Այդ քանակի հնարավոր է եղել գնել միայն «Շտուտգարտի» կեղծած մարզաշապիկներ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում