Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջատար «Ուլիսը» հոկտեմբերի 1-ին առաջին պարտությունը կրեց ընթացիկ մրցաշրջանում: Դա տեղի ունցավ Հայաստանի Գավաթի քառորդ եզրափակիչի առաջին խաղում, որում Հայաստանի գործող չեմպիոն «Բանանցը» «Նաիրի» ստադիոնում 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Սուրեն Չախալյանի թիմի նկատմամբ:
«Ուլիսի» մամուլի ծառայությունը ներկայացրել է խաղի տեսությունը: Պատասխան հանդիպումը կկայանա նոյեմբերի 5-ին «Բանանցի» խաղադաշտում:
«Ուլիս» - «Բանանց»՝ 1:4
Անդրեյ Բելոմիտցեւ, 73 – Արեգ Ազատյան, 3, Գեւորդ Նռանյան, 9, Գեւորգ Կարապետյան, 38, Վահագն Այվազյան, 42
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում