Կատալոնական «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարիերան կշարունակի անգլիական «Լիվերպուլում»:
Fichajes.net-ի համաձայն՝ իսպանացու գործակալը պայմանավորվել է «Լիվերպուլի» հետ: Ազատ գործակալի կարգավիճակում գտնվող 32-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի կազմում կհայտավորվի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Վերջին շրջանում Վալդեսը վերականգնվում է ծնկի լուրջ վնասվածքից:
Հիշեցնենք, որ Վիկտոր Վալդեսը «Բարսելոնայում» խաղացել է 2002-2014-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում