18:52  ,  29 սեպտեմբերի, 2014

Իբրահիմովիչը բաց կթողնի «Բարսելոնայի» հետ խաղը

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բաց կթողնի կատալոնական «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղը, տեղեկացնում է փարիզյան ակումբի կայքը։

Նման որոշում են կայացրել ֆրանսիական ակումբի բժիշկները 32-ամյա ֆուտբոլիստի բժշկական խորը հետազոտությունից հետո։

Իբրահիմովիչը կարող է բաց թողնել նաեւ Ռուսաստանի հավաքականի հետ Եվրո-2016-ի ընտրական փուլի խաղը, որը կայանալու է հոկտեմբերի 9-ին։

ՊՍԺ - «Բարսելոնա» հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 30-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում