17:25  ,  29 սեպտեմբերի, 2014

Իբրահիմովիչ․ «Բարսելոնայի» հետ խաղը յուրահատուկ է

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կատալոնական «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղից առաջ նշել է, որ հանդիպումը յուրահատուկ է լինելու իր համար։

Շվեդ հարձակվողը 2009/10-ի մրցաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել իսպանական ակումբի կազմում։

«Կատալոնական ակումբում անցկացրել եմ լավ մրցաշրջան եւ սովորել շատ բան։

Մեծ իրադարձություն է իսպանական սուպերակումբի հետ խաղալ Չեմպիոնների լիգայում։ Այն մեծ փորձ կլինի ՊՍԺ-ի համար։

Կարծում եմ՝ պատրաստ ենք խաղին։ Հուսով եմ՝ այս մրցաշրջանը նախորդից ավելի հաջող կլինի ՊՍԺ-ի համար»,- Իբրահիմովիչի խոսքը փոխանցում է «Բարսելոնայի» կայքը։

ՊՍԺ - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 30-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում