15:18  ,  27 սեպտեմբերի, 2014

Էդգար Մանուչարյանի գոլը չկանխեց «Ուրալի» պարտությունը չեմպիոնից

Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալն» ընդունեց երկրի չեմպիոն ԲԿՄԱ-ին եւ պարտվեց 3:4 հաշվով: Դաշտի տերերը Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի գոլի շնորհիվ հաշիվը բացեցին արդեն 10-րդ րոպեին, սակայն արդեն առաջին խաղակեսում բանակայինները հավասարեցրին եւ առաջ անցան հաշվի մեջ: Ընդմիջումից հետո եւս չորս գնդակ գրանվեց: Նախավերջին րոպեին Դումբիայի խփած գոլի շնորհիվ ԲԿՄԱ-ն հաղթեց 4:3 հաշվով: Էդգար Մանուչարյանը փոխարինվեց 73-րդ րոպեին:

ԲԿՄԱ-ն 21 միավորով երկրորդն է, «Ուրալը» 4 միավորով նախավերջինն է:

Ռուսաստանի առաջնություն, 9-րդ տուր

«Ուրալ» - ԲԿՄԱ՝ 3:4

Էդգար Մանուչարյան, 10, Ֆյոդոր Սմոլով, 55, Ալեքսանդր Երոխին, 83 – Ալան Ձագոեւ, 29, Ռոման Երյոմենկո, 45+2, Սեյդու Դումբիա, 69, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում