12:39  ,  27 սեպտեմբերի, 2014

Թուրքիայում մեկնարկում է աշխարհի առաջնությունը

Թուրքիայում մեկնարկում է բասկետբոլի կանանց աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու իրավունք պատմության մեջ առաջին անգամ չի նվաճել Ռուսաստանի հավաքականը: 16 թիմեր կպայքարեն տիտղոսի համար: Թուրքիայի եւ աշխարհի ու Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն ԱՄՆ-ի հավաքականներից բացի, մյուս թիմերն ուղեգրերը նվաճել են մայրցամաքների առաջնություններում: Թիմերը բաժանվել են չորս խմբերի:

 

A խումբ. Իսպանիա, Չեխիա, Բրազիլիա, Ճապոնիա

B խումբ. Ֆրանսիա, Թուրքիա, Կանադա, Մոզամբիկ

C խումբ. Ավստրալիա, Բելառուս, Կուբա, Հարավային Կորեա

D խումբ. ԱՄՆ, Սերբիա, Չինաստան, Անգոլա

Առաջնությունը կանցկացվի Անկարայում եւ Ստամբուլում: Քառորդ եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 3-ին, կիսաեզրափակիչը՝ հոկտեմբերի 4-ին, եզրափակիչն ու երրորդ տեղի հանդիպումը՝ հոկետմբերի 5-ին: Քառորդ եզրափակիչից բոլոր հանդիպումները կանցկացվեն Ստամբուլի «Ուլկեր Արենայում», որն ունի 14 հազար տեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում