20:52  ,  26 սեպտեմբերի, 2014

Յուրգեն Կլոպ. Անսպասելի ընկել է Գրոսկրոյցի արյան ճնշումը

Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» դարձյալ կադրային խնդիրներ ունի: Այդ մասին «Շալկեի» դեմ  Գերմանիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպումից առաջ հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

«Շատ յուրահատուկ վիճակ է: Երկու թիմերն էլ ունեն կադրային խնդիրներ: Մեր թիմում Սեբաստիան Կելը դեռ պատրաստ չէ դուրս գալ խաղադաշտ: Վազքային վարժություններ կատարած Գյունդոգանը դարձյալ մկանային խնդիրներ ունի: Անսպասելի ընկել է Գրոսկրոյցի արյան ճնշումը»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Kicker-ը:

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով դեռ երեք շաբաթ չի կարողանա խաղալ նաեւ «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Սեպտեմբերի 27-ին կայանալիք «Շալկե» - «Բորուսիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում