16:30  ,  25 սեպտեմբերի, 2014

ՄՕԿ-ի նախագահը կժամանի Հայաստան

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը եւ Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն հոկտեմբերի 8-ին երկօրյա աշխատանքային այցով կժամանեն Հայաստան։

Երեւանում նախատեսվում է նրանց հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, փոխանցում են ՀԱՕԿ-ից։

Այցի երկրորդ օրը Բախը եւ Հիկեն մասնակցելու են մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Թոմաս Բախը եւ Պատրիկ Հիկեն Երեւանից կհեռանան հոկտեմբերի 9-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս